Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ստեփանակերտում մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ Արցախի արտգործնախարարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նորանոր հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
Արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական ու արդյունավետ փոխգործակցության, պարբերական քաղաքական խորհրդակցությունների և ոլորտային պատասխանատուների մակարդակով հաճախակի հանդիպումների անցկացման կարևորությունը:
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Gepostet von Armenpress am Samstag, 19. Mai 2018
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդարդարձ կատարվեց այդ ուղղությամբ տեղի ունեցած շփումներին:
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը այցելեցին Արցախի Պաշտպանության բանակի շտաբ, ուր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրեց հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձավ այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: