Բաժիններ՝

Իրանն սկսելու է ավելացնել ուրանի հարստացման հզորությունները

Իրանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ին իրազեկել, որ երկիրը հունիսի 5-ին սկսում է ուրանի հարստացման կարողությունների ուժեղացման գործընթացը, հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: Այս մասին, ինչպես նա ասել է ISNA գործակալությանը, պաշտոնապես կհայտարարվի նամակում, որը Թեհրանը կուղարկի ՄԱԳԱՏԷ։

Հունիսի 4-ին ցենտրիֆուգների թվի ավելացմանը պատրաստ լինելու ցուցում է տվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին: Քամալվանդին պարզաբանել է, որ «առաջնորդը նկատի է ունեցել, որ մենք պետք է արագացնենք որոշակի գործընթացներ՝ կապված միջուկային մշակումների բնագավառի կարողությունների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջ շարժվենք ավելի արագ»:

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է այն բանին, որ ուրանի հարստացումը մինչեւ 20-տոկոսի մակարդակ մեծացնի «առավելագույնը երկու – երեք օրվա» ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս