
Առողջապահության նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի` նախարարն ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.0I մակնիշի երկու ավտոմեքենաները:
Թորոսյանի դրամական միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը կազմել է 9 մլն 230 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած 1 մլն դրամ վճարը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանի հայրը` Գեւորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: