Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կիրականացնի սփյուռքի նախարարությունում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում և տեղեկատվություն չի կարող բացահայտել:
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Կարող ենք արձանագրել, որ արդյունավետ այց ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում:
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը։
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Պեկին կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երեւան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում:
Իրանում հայտնաբերել են փղերի ընտանիքի՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ ապրած եւ բնաջնջված կաթնասունների քարացած ատամներ:
Բրիտանացի հեռուստադիտողներն արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին նկատել են Britain’s Got Talent տաղանդների շոուի եզրափակիչի հեռարձակմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
Փուքեթի նահանգի եւ համանուն կղզու իշխանությունները, որը Թաիլանդի ամենահանրաճանաչ տուրիստական գոտիներից մեկն է, ձեռնամուխ են եղել գրեթե երկու հարյուր վայրի երկարապոչ մակակաների ստերջացմանը եւ վերաբնակեցմանն անմարդաբնակ կղզիներում:
Երևանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Լավ է, որ աշխարհի հայտնի պետությունների ղեկավարները սպասում են ՀՀ վարչապետի զանգին»,- այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժերն անհանգստացնում են հայկական կողմին նաև այն պատճառով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մինսկի խմբի եռանախագահները գտնվել են տարածաշրջանում: