Մակեդոնիայի նախագահն սպառնացել է չստորագրել բալկանյան երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համաձայնագիրը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:
Tesla էլեկտրամոբիլներ արտադրողը աշխատանքից կազատի իր աշխատակիցների շուրջ ինը տոկոսին՝ ծախսերի կրճատման եւ էլեկտրաքառերի թողարկման շահութաբերության պահպանման համար:
«Կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից` մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա»:
ԱՄՆ-ի Ազգային հակահետախուզական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հունիսի 12-ին ֆուտբոլի սիրահար համաքաղաքացիներին, որոնք մտադրվել են մեկնել Ռուսաստան՝ Աշխարհի առաջնություն-2018-ին, խորհուրդ է տվել՝ իրենց հետ չվերցնել շարժական հեռախոսներ եւ այլ էլեկտրոնային սարքեր:
Սասեքսի դուքսն ու դքսուհին պատմել են, որ իրենց առաջին համատեղ ճամփորդության ընթացքում իրենք կայցելեն Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կոնգոյի Թագավորություն եւ Ֆիջիի Հանրապետություն:
Ուոթերթաունի Հայկական պատմական արխիվում պահպանվում են մի շարք կարեւորագույն պատմական փաստաթղթեր, այդ թվում եւ ՀՅԴ արխիվը:
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հովանավորչության տակ գտնվող մենաշնորհներ չկան և չեն լինելու:
ՌԴ նախագահի նստավայր մոսկովյան Կրեմլում այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առանձնազրույցը, որից առաջ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը մտքեր փոխանակեցին:
«Մենք գտնում ենք, որ նախ և առաջ, ցանկացած ոլորտի կարգավորում առաջարկելիս՝ ցանկալի է, որ այդ ոլորտի մասնակիցների հետ քննարկեն, այն էլ` խոշորագույն: Ինչո՞ւ ես նշեցի պարոն Ծառուկյանի մասին»:
Եվրոպայի արդարադատության դատարանը բացառիկ ապրանքանիշ է ճանաչել Ֆրանսիայի Christian Louboutin կոշիկի տան՝ կարմիր ներբանով բարձրակրունկ կոշիկները:
Նյու Յորքում հունիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։
«Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը երկսայր սուր է Բաքվի համար: Մի կողմից՝ Բաքուն որպես այդպիսին չի ճանաչում իշխանության եկած նոր ուժերին, մյուս կողմից՝ Բաքվում չեն համակերպվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ արած հայտարարության հետ»:
Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այցով գտնվում է Վրաստանում, հանրապետության քաղաքացիներին հորդորել է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը չնույնացնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ:
Երևանում hունիսի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այդ մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դրա հետ միասին Կվիրիկաշվիլին խոսել է երկրի տնտեսական հաջողությունների մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հատուկ բնույթը և հույս հայտնում, որ դրանք առավել արդյունավետ զարգացում կունենան:
Կուտակային կենսաթոշակի օրենքի հետ կապված կառավարական քննարկումների առիթով ստեղծված մթնոլորտն ու սուր մեկնաբանությունները շարունակվում են։ Նոր համակարգի պարտադիր բաղադրիչը, օրենքը ընդհանրապես, որոշ թվականից հետո ծնվածների հետ կապված համեմատությունները եւ այլ մանրամասնություններ սերտորեն կապված են այս դրության ունենալիք առավելությունների եւ անպատեհությունների հետ:
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հունիսի 25-ին պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը «որոշել է շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը»։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է և ներկա չէ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։
Ադրբեջանի իշխանությունները որոշել են պաշտպանական և անվտանգության ծախսերը 2 մլրդ 739 մլն մանաթից հասցնել 2 մլրդ 905 մլն մանաթի:
Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: