Բաժիններ՝

Թրամփը որոշեց Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 մլրդ դոլար գումարի մաքսեր սահմանել. WSJ

Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը: Թե հատկապես երբ ուժի մեջ կմտնեն մաքսերն, առայժմ չի ճշտվում։

Թրամփն արդեն բազմիցս հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Չինաստանի հետ առեւտրում պակասուրդը, որը, նրա խոսքով՝ տարեկան հասնում է 500 միլիարդ դոլարի: Նա մարտի 22-ին ստորագրել է հուշագիր, որը նախատեսում է համալիր միջոցների կիրառում, ԱՄՆ-ի կարծիքով՝ Պեկինի անազնիվ առեւտրական քաղաքականության դեմ:

Ապրիլի 3-ին Վաշինգտոնը հայտարարել է Չինաստանից ներկրվող 1,3 հազար անուն արտադրանքի համար 25 տոկոս մաքսեր սահմանելու մտադրության մասին, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիարդ դոլար: Ի պատասխան ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշել է 25 տոկոս մաքսեր սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, լոբազգիների եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ապրանքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս