Փուքեթ կղզու իշխանությունները ձեռնամուխ են եղել այնտեղից վայրի կապիկների վերաբնակեցմանը
Փուքեթի նահանգի եւ համանուն կղզու իշխանությունները, որը Թաիլանդի ամենահանրաճանաչ տուրիստական գոտիներից մեկն է, ձեռնամուխ են եղել գրեթե երկու հարյուր վայրի երկարապոչ մակակաների ստերջացմանը եւ վերաբնակեցմանն անմարդաբնակ կղզիներում: Այդ մասին հայտնել է Nation թերթի ինտերնետ-տարբերակը:
Կապիկների վերաբնակեցման հարցը, որոնք, իշխանությունների կարծիքով՝ զբոսաշրջիկների համար վտանգ են ներկայացնում կղզու առավել մարդաշատ վայրերում, երկու ամսվա ընթացքում քննարկվում էր տարբեր ատյաններում եւ նույնիսկ հանրաքվեի նման՝ իշխանության պետական եւ մունիցիպալ մարմինների ներկայացուցիչների շրջանում, նախքան ընդունվել է փուքեթյան մակակաների ստերջացման եւ Փուքեթից ոչ հեռու հինգ անմարդաբնակ կղզիներում դրանց վերաբնակեցման մասին որոշումը:
Հունիսի 12-ին Փուքեթի մակակաների բնակության շրջաններում դրվել են խայծերով վանդակներ, որոնք բաց կմնան մինչեւ հունիսի 13-ի երեկոն, ինչից հետո նահանգի վարչակազմի վայրի բնության պահպանության բաժնի աշխատակիցները եւ անասնաբույժները կփակեն վանդակները, կապիկներին կտանեն ստերջացման կետեր, իսկ այնուհետեւ՝ անմարդաբնակ կղզիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: