ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը փակվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր եւ տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։ Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։
Աղաբաբյանը, սակայն, մեզ ասաց, որ ակումբը տեխնիկական պատճառներով է փակվել եւ, ըստ ամենայնի, մինչեւ ամսվա վերջ կվերաբացվի։ «Նոր ղեկավար եմ նշանակել, նոր թիմ է հավաքում, նախարարը մեզ հետ զրույց չի ունեցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: