Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սեդրակ Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 20-21-ին այցով կգտնվի Ռուսաստանում. այցի ընթացքում բանակցություններ են պլանավորված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Երբ մենք խոսում ենք նոր իրավիճակի մասին, մենք նաև նշում ենք, որ Հայաստանում այլևս գերակա է օրենքը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:
«Երբ ասում են՝ այլ կերպ, թող ասեն՝ այդ այլ կերպը ոնց է լինում։ Ես կարծում եմ՝ իրավապահ մարմինները եղել են իրենց լիազորությունների շրջանակներում»։
Երկու միլիոն երկրպագուներ են եկել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ դեռեւս վաղ է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ: Նման որոշում ընդունվեց կառավարության նիստում։
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն ուրախ է, որ կառավարության ծրագիրը հաստատվեց։
Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Սամվել Բաբայանն ու ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ազատ կարձակվեն:
ՀՀ կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
ՀՀ կառավարության որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Նա դիմումը ներկայացրել է մի քանի օր առաջ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին: Մ. Թանդիլյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Անընդունելի է, որ քրեածին տարրերը սիրո և համերաշխության հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Կառավարության որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը կլինի Բրյուսել:
Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս որոշումը ներկայացրել էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կիրականացնի սփյուռքի նախարարությունում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում և տեղեկատվություն չի կարող բացահայտել:
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Կարող ենք արձանագրել, որ արդյունավետ այց ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում:
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը։
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: