Արցախի ԱԺ-ն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը։

Օրենքի կարգավորումները, ընդհանուր առմամբ համապատասխանում են մարդու իրավունքների երաշխավորման միջազգային չափորոշիչներին։ Մասնավորապես, ողջունելի է, որ նախագծի վերջնական խմբագրությամբ հաշվի է առնվել հավաքի մասին պաշտոնական իրազեկման նվազագույն ժամկետի կրճատման վերաբերյալ մեր դիրքորոշումը։

Անհրաժեշտ է, որ օրենքի հիման վրա իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը նույնպես լինի միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Այս առումով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է, իր Սահմանադրական գործառույթների սահմաններում, նպաստել համապատասխան դրական փորձի տեղայնացմանն Արցախում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930