Իրանն առաջարկել է «հնգյակի» հանդիպում անցկացնել ԱԳ նախարարների մակարդակով
Իրանն առաջարկել է անցկացնել իրանական միջուկային գործարքի մասնակից մնացած հինգ երկրների նախարարների հանդիպում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Իրանական կողմը միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման համատեղ հանձնաժողովի անցկացման հարց է դրել արտաքին գործերի նախարարների մակարդակով»,-ասել է նա: Ռյաբկովը նաեւ հայտարարել է, որ իրանական միջուկային գործարքի շուրջ նախարարական հանդիպման արդյունքը պետք է դառնա դրա աջակցման ուժեղ քաղաքական փաստաթուղթը:
«Բոլոր երկրները, որոնք մնացել են համաձայնագրում, ինչպես ես եմ հասկանում, ելնում են նման հանդիպման անհրաժեշտությունից,-ասել է նա:-Մեր տեսակետով՝ դրա արդյունքը պետք է դառնա ուժեղ քաղաքական փաստաթուղթը՝ հաջակցություն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի»: