Էմիլ Սարգսյանն ունի 50 հազար դոլար, 10 միլիոն դրամ, բնակարան և երկու ավտոմեքենաներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում հասցրել է ավելացնել իր դրամական միջոցները:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2017 թ. սկզբին ունեցել է 50 հազար ամերիկյան դոլար ու 10 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ դրամով արտահայտված գումարը ավելացել է ևս 4 միլիոն 447 հազար դրամով:

Ըստ հայտարարագրի՝ հենց նույնքան էլ կազմել են Սարգսյանի տարեկան եկամուտները՝ 4 միլիոն 447 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Եթե պաշտոնյայի դրամական միջոցներին տարեվերջին ավելանում է ամբողջ մեկ տարվա ընթացքում ստացած աշխատավարձ, ստացվում է, որ Սարգսյանն իր աշխատավարձից գումար չի ծախսել: Ըստ Սարգսյանի մեկ այլ հայտարարագրի, նրա սեփականությունն են համարվում բնակարանն ու երկու ավտոմեքենաները՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031