«Հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ». Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի յոթ հարց, որոնցից երկուսի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը մտահոգություններ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծերի վերաբերյալ։

Նա ասաց, որ իրենց հանձնաժողովն այսօր ժամը 09։30-ին նիստ էր հրավիրել այդ օրինագծերը քննարկելու համար, սակայն այդ օրինագծերը կառավարությունը չէր ուղարկել ԱԺ.

«Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ։ Այդ երկու հարցերը քննարկման չեն ենթարկվել, ու կարծիք չկա։ Հանձնաժողովը որոշեց, որ նիստը տեղափոխվի ժամը 12։30-ին, որ մենք ունենանք կարծիք այդ նախագծերի վերաբերյալ։ Հորդորում եմ կառավարության մեր գործընկերներին, որ ԱԺ-ի հետ փաստաթղթաշրջանառությունը կատարվի պատեհ, ժամանակին ու որակով ու չազդի մեր համատեղ աշխատանքի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս