«Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա». փոխնախարար

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

«Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական: Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,- գրել է փոխնախարարը:

Փամբուխչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին շուտ փչացող մթերքները տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031