Արմեն Սարգսյանը Զինված ուժերում նոր նշանակումներ է կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինված ուժերում նոր նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է  2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արտակ Բուդաղյանը:

ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031