«Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:

Իմ զորակցությունն եմ հայտնում «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի ողջ խմբագրակազմին»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220084112711229

 

Տեսանյութեր

Լրահոս