Բաժիններ՝

«Ռուսաստանը հայելաբար կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին». Պուտին

Ռուսաստանը հայելաբար կվարվի իր դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման դեպքում, դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին։

«Անտարակույս, դա կազդի մեր միջպետական հարաբերություների մակարդակի վրա, անտարակույս,- ասել է նախագահը:- Մենք գիտենք նրանց մոտեցումը. դա այն է, որ ԱՄՆ-ը մեզ հետ կաշխատի այնտեղ, որտեղ նրա համար հետաքրքիր է եւ շահավետ, եւ միեւնույն ժամանակ Ռուսաստանի համար արգելք կստեղծի նման կարգի որոշումներով: Բայց մենք նույնպես, գիտենալով դա, կվարվենք հայելային կերպով, ահա եւ ամենը»: «Դրանում ոչ մի լավ բան չկա, դրանք բացարձակապես ոչ բարեկամական ակտեր են Ռուսաստանի նկատամամբ»,- հավելել է Պուտինը:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին, որը, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ սահմանելու Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս