Աբդելմաջիդ Թեբունը երդում տվեց որպես Ալժիրի նոր նախագահ
Աբդելմաջիդ Թեբունը դեկտեմբերի 19-ին երդում տվեց որպես Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նոր նախագահ: Արարողությունը, որը կազմակերպվել է երկրի մայրաքաղաքի Ազգերի պալատում, հեռարձակում է պետական հեռուստատեսությունը։
Պաշտոնակալությանը ներկա են հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, Ազգային ժողովրդական բանակի եւ անվտանգության մարմինների բարձրաստիճան սպաներ, Ալժիրում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ:
74-ամյա Թեբունը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացել է դեկտեմբերի 12-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սահմանադրական խորհրդի նախագահ Քամել Ֆենիշը, քաղաքական գործիչն ստացել է ընտրողների 58,13 տոկոսի պաշտպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: