«Ասելիք չունեմ». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում քննելու են գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում քննելու են ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, որն այս պահին համակարգում չի աշխատում:
Հանձնաժողով մտնելուց առաջ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ասելիք ունի պատգամավորներին, սակայն վերջինս պատասխանեց, որ ասելիք չունի:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հորդորեց գնալ և նիստերի դահլիճի մոտ վերադառնալ առնվազն երկու ժամ հետո, այսինքն՝ նիստն առնվազն երկու ժամ կտևի:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. հուլիսի 18-ի N 3173 հրամանով գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել էր ՀՀ ՊՆ հրթիռային զորքերի և հրետանու պետ, հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ: Պաշտոնից ազատվել է 2017 թվականին՝ թոշակի անցնելու հիմքով: