Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ), ի թիվս այլ վարկածների, ուսումնասիրում է ռուսական արտադրության «Տոռ» զենիթային հրթիռով հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական Boeing-ի խոցումը:
Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
168 Լրահոս
«Մեր գնահատմամբ, վիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, հույս ունենք, որ մոտակա օրերին լինելու է ընդհանուր հանգստություն, իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ Իրանի, և՛ Սիրիայի ճգնաժամի ընթացքում»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմանը և Հայաստանի գործողություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։
Սիրիայում թուրքական բանակի կրտսեր սպայական կոչումներով չորս զինծառայող է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում զետեղելով զոհվածների լուսանկարները:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրասենյակում լուռ նստած` ապագա գլխավոր դատախազը խնամքով հանում, ցուցակագրում, ուսումնասիրում է Արթուր Դավթյանի սանիկների, քավորների, հարազատների անունները, կենսագրություններն ու կասկածելի կապերը: Ժամանակն արագ անցնելու սովորություն ունի: Ամեն ինչ դեռ առջևում է»:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հունվարի 13-15-ը այցով կգտնվի ԱՄՆ-ում՝ ստորագրելու առեւտրական գործարքի առաջին մասը:
Իրանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 19 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը։
Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մոնգունո քաղաքում առնվազն 20 զինվոր է զոհվել եւ շուրջ հազար խաղաղ բնակիչներ են զրկվել օթեւանից զինյալների հարձակման հետեւանքով:
«Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները». փորձագետներ. ՈՒՂԻՂ
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Նորվեգիայի Հարալդ V թագավորը հունվարի 8-ին հոսպիտալացվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ոգեշնչված է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակմարտության ապաէսկալացիայի նշաններով:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հատուկ քննչական ծառայության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ի հարցին։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։
Այո՛, ճիշտ եք կարդում. տիկին Զուրաբիշվիլին և նրա աշխատակազմը 40 օտարերկրյա այցերի և գործուղումների համար ծախսել են այն գումարի կեսը, որքան, ըստ տարբեր տվյալների՝ ծախսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. սեպտեմբերին իր ամերիկյան այցի ժամանակ…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։
Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում.
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։