ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցով մոտ ժամանակներս նախատեսված չէ հանդիպում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով բողոքը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմնից պահանջում է գործի նյութերը, որոնք ստանալուց հետո սահմանված է եռօրյա ժամկետ նիստի համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըստորագրել է օրենք, որը թույլատրում է ավտոմեքենաների գրանցումն ավտոսրահներում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջարկ է ուղարկել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների տեղեկագրերի ամենօրյա պատրաստում կազմակերպելու առնչությամբ:
«Այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին։
Ավելի քան 4,6 փախստական է Լիբանանի տարածքից Սիրիա վերադարձել հուլիսի 18-ից ի վեր:
Գերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով:
Ցուցակի հրապարակում չի նախատեսվում։
Էյֆելյան աշտարակը, որը երկու օր փակ էր անձնակազմի գործադուլի պատճառով, օգոստոսի 3-ին վերստին բաց է այցելությունների համար։
«Վստահ եմ, որ հեղափոխությունը պետք է իջնի նաև ներքև ու մաքրի ավգյան ախոռները, մաքուր հարթակի վրա պետք է ստեղծվի 4-րդ հանրապետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակի ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Վերջին ժամանակներս, կարծես թե, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում սկսել են ավելի լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը երկու հայկական պետությունների նկատմամբ:
«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։
Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ է բորբոքում:
«Դժբախտաբար, մեր քաղաքական զարգացումները գնում են լատինաամերիկյան եղանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ»,- այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն հանդես է եկել Փհենյանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման կոչով:
Առաջնագծում տիրող իրավիճակի և ադրբեջանական կողմի սադրանքների հնարավորության, ինչպես նաև Արցախի ներքաղաքական իրադրության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Օգոստոսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորեց Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:
Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ը կանսա միջազգային հանրակցությանը եւ կուղղի իր սխալ՝ դուրս գալով միջուկային գործարքից. Թեհրանն այսուհետեւէլ կատարելու է դա:
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը 2008 թվականին Պաշտպանության նախարարի կողմից տված 0038 հայտնի հրամանը սխալ է համարում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, ու այն միայն նախկին իշխանությունների դեմ օգտագործվեց։
Սիրիայից այն փախստականների թիվը, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենի երկիր, կազմել է 1,7 մլն մարդ:
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահին միացել է 45 պատգամավոր:
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին։
Թուրքիայի ոստիկանությունը 38 օտարերկրյա քաղաքացիների է ձերբակալել ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածանքով:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:
«Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…