
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարը կոչ է արել մեղմացնել Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները. Kyodo

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն հանդես է եկել Փհենյանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման կոչով: Օգոստոսի 3-ին այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Գործակալության տեղեկություններով՝ նախարարը համապատասխան հայտարարությունն արել Է Սինգապուրում՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մեջ մտնող երկրներից մեկի իր պաշտոնակցի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում:
Որպես պատժամիջոցների չեղարկման օգտին փաստարկ Լի Յոն Հոն նշել է այն փաստը, որ ԿԺԴՀ-ն դադարեցրել է միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: