Լավրովի ժամանակացույցով մոտ ժամանակներս հանդիպում չի նախատեսվում ՀՀ արտգործնախարարի հետ. Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցով մոտ ժամանակներս նախատեսված չէ հանդիպում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Նախարարի ժամանակացույցով նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ-ն Հայաստանի իրենց գործընկեր գերատեսչության հետ պահում են սերտ շփումը տարբեր մակարդակներով ու ձևաչափերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031