
«Օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում». Տիգրան Աբրահամյան. Panorama.am

Առաջնագծում տիրող իրավիճակի և ադրբեջանական կողմի սադրանքների հնարավորության, ինչպես նաև Արցախի ներքաղաքական իրադրության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում, ինչ նոր ռիսկեր եք տեսնում:
-Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ:
Բացի նրանից, որ օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում, քան հանդարտություն:
Այս փուլում կրկին ակտիվ են դիպուկահար խմբերը, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի լարվածության «դոզան» նվազի: Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները կարծես թե չեն դադարում, կա՞ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորություն: Եթե խոսքը բանակցային պրոցեսին է վերաբերում, ապա ոչ, եթե առաջնագծում իրավիճակի կտրուկ լարմանը՝ այո:
Այն գործոնները, որոնք կարող են կանաչ լույս վառել Ադրբեջանի կտրուկ ակտիվացման համար, ավելի քան բավարար են. առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների ու ադրբեջանական հանրության զգալի մասի ցանկություններով պայմանավորված:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: