
Դամասկոսում գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը

Սիրիայի Դամասկոսի նահանգի իշխանությունները գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը, որնք հարկադրված էին ժամանակավորապես լքել իրենց տները, քանի դեռ բնակավայրերը գրավված էին ահաբեկիչների կողմից: Այդ մասին հայտնել է Դամասկոսի փոխնահանգապետ Ռաթեբ Ադասը։
«Նահանգը հնարավոր ամեն ինչ անում է հայրենիք փախստականների, այդ թվում՝ այլ երկրներից, վերադարձի համար: Մենք գործարկել ենք բնակելի տների եւ սոցիալական հիմնարկությունների, դպրոցների եւ հիվանդանոցների վերականգնման ընդգրկուն ծրագիրը»,- ասել է Ադասը:
Նա հավելել է, որ տուն վերադարձած մարդիկ կարող են նյութական օգնություն ակնկալել: Բացի դրանից, այն բնակիչների համար, որոնց տներն այլեւս պիտանի չեն զինյալների պատճառով, նախատեսված է ժամանակավոր կացարանի տրամադրում եւ նյութական օգնություն իրենց բնակարանների եւ տների վերականգնման նպատակով: Հարկադիր վերաբնակներն ակտիվորեն վերադառնում են հայրենիք՝ լուր ստանալով, որ իրենց քաղաքներում անվտանգ է դարձել: Մասնավորապես, արդեն Դամասկոսի նահանգի Բլուդան քաղաք է վերադարձել 15 հազար մարդ: