Նոր լարվածություն՝ թուրք-հունական հարաբերություններում. Հունաստանը հրաժարվում է արտահանձնել թուրք «ահաբեկչին»

Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին լարվածություն է առաջացրել այն բանից հետո երբ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչ համարվող Թուրգութ Քայային:

Հույն նախարարը առկախել է Հունաստանի բարձրագույն դատարանի այն որոշումը, ըստ որի Թուրքիայում արգելված «Կոմունիստական կուսակցության» (TKP) անդամ Թուրգութ Քայան, որը ներկայումս գտնվում է Հունաստանում պետք է արտահանձնվեր պաշտոնական Անկարային։ Նշենք, որ Թուրգութ Քայան Թուրքիայում «հետախուզվող ահաբեկիչների ցուցակում» է ընդգրկվել, իսկ Ինտերպոլը նրա վերաբերյալ կարմիր ծանուցում է տվել:

Թեմայի շուրջ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը։ Նա մասնավորապես ասել է.

«Հունաստանը, որը նախկինում հովանավորում էր ահաբեկիչ Աբդուլլահ Օջալանին, մեր օրերում էլ ապաստան է տրամադրում մեր կողմից հետախուզվող հանցանք գործած մարդկանց, ինչպես նաև հեշտությամբ անտեսում է արտահանձման մասին դատարանի որոշումը։ Ակնկալում ենք, որ Հունաստանը հարգանք կցուցաբերի բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ, և կառաջնորդվի ժամանակակից իրավական նորմերով»։

Cumhuriyet

Տեսանյութեր

Լրահոս