
«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել է Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես է եկել Անկարայում, հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը։
«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել է Էրդողանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով:
Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել է չորսուկես ժամ, հայտարարել է, որ Անկարան մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաէսկալացիայի գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: