«Այդ գործողությունն արած մարդը մտածե՞լ է՝ միասնականությանը նպաստո՞ւմ է, թե՞ ոչ». Թևան Պողոսյանը՝ «դասագրքային հեղափոխության» մասին

Վերջին շրջանում Նոր Հայաստանի «դասագրքային հեղափոխության» ակտիվացում է նկատվում, այսինքն՝ ամեն օր հնչող քաղաքական հռետորաբանությունը նույնությամբ տեղափոխվել է դպրոցական դասագրքեր և հարցաշարեր:

Վերջին նման դեպքն արձանագրվել է 9-րդ դասարանի համար նախատեսված պատմության հարցաշարում, որտեղ նշվում է, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը 2 ժամկետ ընտրակեղծիքներով են դարձել նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է՝ որպես համաժողովրդական թեկնածու, որի առաջնորդած անզեն հեղափոխությունը հայոց պատմության աստեղային ժամ է համարվում:

168.am-ը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ճիշտ ներքաղաքական հռետորաբանությունը տեղափոխել դասագրքեր, հարցաշարեր՝ նմանօրինակ լիրիկական զեղումների տեսքով, երբ կարելի է չոր թվեր ներկայացնել, այն էլ՝ հարցաշարում: Թևան Պողոսյանը ևս անընդունելի համարեց այս երևութը:

«Այդ գործողությունն արած մարդը մտածե՞լ է՝ միասնականությանը նպաստո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս