«Հանրությունն ամեն ինչ տեսնում է, աչքակապության հնարավորությունը չկա այլեւս մեր երկրում». Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորիս մտահոգությունն այն է, որ եղած օրակարգերով, հրապարակային ասվող թեզերով ու գործելու տեմպով մենք կհասնենք Նյու Վասյուկի։ Հեղափոխական գարունն ընտիր էր, իսկ ամռան ամիսները հանրության կողմից ավանսով տրված բավարար ժամանակ կառավարությանը՝ հանգստանալու ու կազմակերպվելու համար։ Բայց տեսեք քաղաքական ձեռքբերումների տերեւաթափ աշունն ու ցուրտ ձմեռը հանկարծակի ձեր դիմաց չկանգնեն՝ բոլորս ենք սառելու։

Մի խորհուրդ իմ կողմից․ ձեր իսկ կողմից նշանակված ու գործի մեջ թերացող պաշտոնյաներին ազատեք զբաղեցրած պաշտոններից ու այդուհետ մյուս պաշտոնյաներն ավելի լավ կաշխատեն, նոր նշանակվողները՝ նույնպես։

Միայն այնպես չլինի «քավության նոխազի» սկզբունքով ընտրեք թերացող պաշտոնյաններին՝ առավել հավատարիմներին անձեռնմխելի համարելով։

Հանրությունն ամեն ինչ տեսնում է, աչքակապության հնարավորությունը չկա այլեւս մեր երկրում։

Քննադատությանն էլ նորմալ վերաբերվեք, դրանից արդար ու ազնիվ մարդիկ առայժմ միայն շահել են»։

Տեսանյութեր

Լրահոս