![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք սպիտակ ուժերն ենք, մյուս բոլորը՝ սեւ ուժերը, մեր դեմը խաղ չկա». Հայկ Մարության. armtimes.com
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Hayk-Marutyan-4.jpg)
armtimes.com-ը գրում է. «Մենք սպիտակ ուժերն ենք ու մեր դեմ խաղ չկա, այս մասին երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն է ասել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում.
«Հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի չենք կարողանա հասնել։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ: Մեր թիմն ուժեղ է, նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: