Գերմանիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին համեմատել է վիշապօձի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Եվրամիությանը՝ հրաժարվել որոշումների միաձայն ընդունման սկզբունքից, որպեսզի ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատճամիջոցների պատճառով «ճագարների վիճակում չհայտնվեն վիշապօձի առջեւ»: Այդ մասին նա հայտարարել է Bild թերթին տված հարցազրույցում:
Մաասը, մեկնաբանելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա այն արտահայտության համար, թե Եվրամիությունը Միացյալ Նահանգների թշնամին է:
«Տնտեսական պատժամիջոցների կամ մաքսատուրքերի դեպքում մենք չպետք է նստենք ինչպես ճագարները վիշապօձի առջեւ»,-հավելել է նախարարը: Նա նաեւ հավաստիացրել է, որ Եվրոպայի պառակտվածության մասին խոսք չկա՝ հիշեցնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանմանը եւ իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն ԵՄ-ի միասնական հակազդման մասին:
Դրա հետ մեկտեղ Մաասը նշել է Եվրամիության կողմից կարեւոր արտաքին քաղաքական որոշումների ընդուման կարգը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ գործող կանոնակարգը, որը հիմնված է միաձայնության վրա, նրա կարծիքով, նպաստում է ԵՄ-ի ներսում լարվածության աճին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: