«Սա արդեն ժպտալու էլ չի. Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության և պարզ ստի համադրություն է». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի երեկվա ելույթին՝ գրելով. «Էս ի՞նչ էր:

«Մեր դեմ խաղ չկա». Վանո Սիրադեղյան.
«Ո՞վ է այն տղամարդը». Ռոբերտ Քոչարյան.
«Ինչքան ուզենք՝ այնքան կխփենք». Սերժ Սարգսյան.
«Մեր դեմ խաղ չկա». Հայկ Մարության…

Կամ ի՞նչ է նշանակում՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք սպիտակներն ենք, իսկ ովքեր մեր դեմ են՝ սեւ» (հիշելով եմ վերաշարադրում, քանի որ բոլոր տեղերից տեսանյութը ջնջել են): Կամ որ «մեր թիմում հավաքված են բոլոր այն ուժերը, որոնք վերջին 20 տարում պայքարել են ռեժիմի դեմ»:

Սա արդեն ժպտալու էլ չի: Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության եւ պարզ ստի համադրություն է: Կարծում եմ, Նոր Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարել հավակնող Հայկ Մարությանը ոչ թե պետք է համացանցից մաքրի իր հայտարարությունների հետքերը, այլ պետք է ներողություն խնդրի հանուն Նոր Հայաստանի տարիներ շարունակ պայքարած, բանտերով, կալանավայրերով, հետապնդումների միջով անցած այն բոլոր քաղաքացիներից եւ քաղաքական գործիչներից, որոնց 1 տոկոսն էլ ընդգրկված չէ մեր մրցակից ՔՊ-ի/Իմ քայլի հարգելի թիմում եւ որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրել այդ պայքարին, ի տարբերություն նման պարծենկոտ հայտարարություններ անող թեկնածուի»:

https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10156282825377199?__xts__[0]=68.ARBx-rKXX9FFMioxKrNKk4hmovBwanc3o02uW0-51eShZnySyw-exFn-yLx9vlMGcaafqHWCyW-GVZBLYwj8y6g6LmuGdB-C0GlSxUtCauK9Jdm5RCd1aad54l8-AubSYWxJeCHTLjoK9CVtvUTYJAOK4O6-fDopXjJt6UX9MRe-hzJCDC92CB4&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս