![](/banners/BeFunky-design.jpg)
Իրկուտսկի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/945818.jpg)
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայություններում:
«Ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երեք զոհվածների մարմինները»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ գետնին զարնվելու հետեւանքով ուղղաթիռը ջախջախվել է:
«Անգարա» ավիաընկերության Մի-8-ը կորել էր սեպտեմբերի 2-ին, սահմանված ժամկետում նա կապի մեջ չէր մտել:
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Սիբիրի տարածաշրջանային կենտրոնը, օդանավը հայտնաբերվել է Կազաչինսկ-Լենսկի շրջանի տարածքում՝ Ուստ Կուտ քաղաքից 290 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: