Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարարներին համատեղ աշխատանքի համար

Այսօր կառավարության նիստում որոշումներ ընդունվեց ՀՅԴ և ԲՀԿ 6 մարզպետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին: «Դուք գիտեք` ինչի հետ է դա կապված, վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և հրապարակային, մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նախկին նախարարներին համատեղ աշխատանքի համար:

Նա շեշտեց, որ այդ քաղաքական որոշումները կատարվել են հայտնի իրադարձությունների բերումով և բոլոր նախկին գործընկերներին մաղթեց հաջողություններ:

ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ պաշտոններից ազատվում են Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Արարատ Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի, Գագիկ Միրիջանյանը՝ Արմավաիրի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Կարեն Համաբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոններից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս