
Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն խաղաղության գոտիներ են ստեղծել սահմանին

Հարավային եւ Հյուսիսային Կորեաները սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում եւ օդում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Պակ Հան Կին:
Այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ գեներալն այցելել է Յոնփյոնդո կղզի՝ Դեղին ծովում երկու Կորեաների միջեւ սահմանից հարավ ընկած շրջանում: Նրա խոսքով՝ դա դարձել է «առաջին քայլը Կորեական թերակղզում խաղաղության եւ բարգավաճման տանող նոր ճանապարհին»: «Այժմ մեր բանակը կկանգնի խաղաղության պաշտպանության առաջավոր գծում»,- հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: