
Լոնդոնի ոստիկանությունը հագուստ և հուշաիրեր կթողարկի սեփական խորհրդանշաններով. Sky News

Լոնդոնի ոստիկանությունը կկազմակերպի հուշաիրերի արտադրություն, այդ թվում՝ սեփական խորհրդանշաններով հագուստի, որի իրագործումը պետք է օգնի հոգալ այն ոստիկանների աշխատավարձի ծախսերը, որոնք պարեկում են քաղաքի փողոցներում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության ծառայությունն արդեն պարտավորագիր է ստորագրել The Point. 1888 բրենդինգային ընկերության հետ, որը մտադիր է կրկնել Նյու Յորքի ոստիկանության հաջողությունը, որի հուշաիրերի արտադրանքը տարածում է ստացել ԱՄՆ-ի սպառողների շրջանում:
Մինչդեռ փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ գաղափարին, համարելով, որ զբոսաշրջիկների շրջանում Մայրաքաղաքի ոստիկանության ծառայությունը առանձնակի ժողովրդականություն չի վայելում նրա արտադրանքի պահանջարկը երաշխավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: