Փաշինյանը զորք է կուտակում իր ամառանոցի տարածքում․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Հենց նոր մեզ տեղեկացրին, որ Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցին, թե ինչ մեքենաներ են մտնում ամառանոցի տարածքը եւ այժմ որտեղ է գտնվում վարչապետը։ Նա ասաց, որ տեղեկություն չունի մեքենաների մասին, իսկ վարչապետը գտնվում է կառավարական ամառանոցում։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։ Կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված եւ կոնկրետ իր անձի անվտանգության առումով, կամ՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել եւ կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր անձնական պահպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս