«Դեռևս 25.01.19-ին Փաշինյանին եմ ուղղել առաջարկությունների փաթեթ. ԶՐՈ արձագանք». Արմեն Դարբինյան
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է.
«Դեռևս 25.01.19-ին Փաշինյանին եմ ուղղել առաջարկությունների փաթեթ՝ տնտեսական ռեֆորմներից, ներդրումային ծրագրերից մինչև համահայկական կոալիցիայի ստեղծում: ԶՐՈ արձագանք: Չնայած նրա կառավարումը ակներև դարձրեց մեր աշխարհընկալման տոտալ տարբերությունը՝ հրապարակային կրկնում եմ առաջարկներս».