Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա հուլիսի 7-ին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Բոլորն էլ ներկա են դատական նիստին:
Ընդմիջումից առաջ, պայմանավորված պաշտպանական կողմից Միհրան Պողոսյանի՝ կոնտակտավոր ու հնարավոր վարակակիր լինելու հանգամանքով, քննարկվում էր դատական նիստը շարունակելու հարցը:
Ընդմիջումից հետո նույնպես քննարկումները շարունակվեցին:
Ի վերջո, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը՝ 13:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում