Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020թթ․ համեմատական վերլուծություն
2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից։ Արդյունքում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ 2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այս պայմանավորվածությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացի օրակարգից՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ Ադրբեջանի նոր սադրանքների համար։
Ի պատասխան ռազմաճակատում հուլիսյան զարգացումներից հետո այս հարցով քննադատությունների՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին արդարանալ, թե իրենք չեն բանակցային օրակարգից դուրս մղել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ միաժամանակ փորձելով կասկածի տակ դնել դրանց կարևորությունը։ Սույն համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք են այսօրվա բանակցային գործընթացի առաջնահերթությունները։
Ամբողջական վերլությունը՝ այստեղ․