«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրապարակել և մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո, այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր:
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից:
Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ էապես աճել է, ինչը վկայում է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը եւ պատրաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի գլոբալ հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության ԱՄՆ-ի Կնգրեսի Սենատում իր իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո եւ մտադիր է դրա արդյունքներով սոսկ ուժեղացնել իր դիրքերը Հանրապետական կուսակցությունում:
Ռուսաստանն աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Հայտնի է, որ բոլոր ազգերը, բացի պատմական, կրոնական, պետական նույնականացումից, համարվում են նաև տարբեր լեզվական ընտանիքների անդամներ՝ հնդեվրոպական, ուգրոֆիննական, թյուրքական, սեմիտական և այլն։ Սակայն նույն լեզվական տեսանկյունից, հատկապես հնդեվրոպական մեծ ընտանիքը, բաժանվում է այլ լեզվական ենթախմբերի նույնպես՝ իրանական, գերմանական, սլավոնական, ռոմանական և այլն։
«Պատերազմից հետո վերջնական շրջանակային լուծումներ չկան, դա մեծացնում է անորոշության աստիճանը ներդրումների առումով. Վաչե Գաբրիելյան
«Հայրենիքի փրկության շարժումը» կրկին դուրս է գալիս փողոց. «ԱրմՆյուզ»
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար:
Հայաստանի անկախությունից ի վեր Դուք էական դերակատարում եք ունեցել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և արժեքային համակարգի ներդրման, ժողովրդավարական ինստիտուտների ներդրման և կայացման ուղղությամբ։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել՝ պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և երբ խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնում է այլ խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել է իր առաջնային պահանջից՝ Փաշինյանի հրաժարականից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմի ավարտից հետո կապիտուլյանտ իշխանության պաշտոնավարման պատճառների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը։
Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ավելին, Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համար։ Օրերս այս մասին է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը պահանջված հարց է: Ռուդենկոն կարծիք է հայտնել, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսն սկսել է Չինաստանի տարածքում տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին, ինչպես պնդում էին ավելի վաղ:
Ես ողջունել եմ Վիգեն Սարգսյանի ճանապարհը փակե՞լը. ոչ. Անդրանիկ Քոչարյան
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի դեպքում իրավիճակին Հարավային Կովկասում, մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում:
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում իր ելույթում երեկ հայտնել էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը:
Դուք իրավունք չունեք փակել պաշտպանության նախարարի ճանապարհը. Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողներին․ ՈւՂԻՂ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 10-ին և 11-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում: Թե ինչո՞ւ, դեռևս պարզ չէ: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այդ գործարանի բաժնետերերն են Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբայրը՝ Արմեն […]
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին խորհրդարանում է․ նա փակ հանդիպման է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։
Մոսկվան եւ Վաշինգտոնը, երկարացնելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍԿՊ-3)՝ նոր փուլ են բացել սպառազինությունների նկատմամբ հսկողության բնագավառում, Ռուսաստանը դրականորեն է գնահատում ԱՄՆ-ի կողմից ազդանշանները:
Հովհաննես Իգիթյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Աբխազիայի Խորհրդարանը դիմել է ՌԴ Պետական Դումային՝ հայտարարությամբ, որ Աբխազիան պատրաստ է իրավահասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման բացման նախագծին:
«Երկու օրենքների միավորումը՝ բարձրագույն կրթության և գիտության, այդքան էլ ճիշտ որոշում չէր». «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանն սկսել է մետաղական ուրանի արտադրությունը: