Ճապոնիայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է տուգանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր չեն հետևում կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող սահմանափակումներին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայաստանի պահանջատիրությունը և միջազգային ճանաչման հարցով Սփյուռքի ակտիվությունը մշտապես դիտարկվել է խնդիր Թուրքիայի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ուղղված ուղերձներին։
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրեա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կմնա մարդկության հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նվազմանն ու պատվաստումների մեկնարկին:
Դեռևս 19-րդ դարից սկսած Մեծ Բրիտանիան ցանկանում էր ամրապնդել իր հակառուսական քաղաքական դիրքերը Բալկաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։ Հենց այդ շրջանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական և քաղաքական տեսադաշտում սկսվեց հայտնվել Արևմտյան Հայաստանը։ Դրանով էր պայմանավորված այն, որ 1878 թվականին Բեռլինի վեհաժողովում անգլիական պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց բացառապես քաղաքական նպատակներով։ Անգլիացիներն այդկերպ ցանկանում էին իրենց դիրքերն ամրապնդել Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև հարցն օգտագործել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճշտել է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստված լինի ոչ թե «մինչեւ ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչեւ սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականին եվրոգոտու տնտեսության ակման գնահատումը կրճատել է մինչեւ համախառն ներքին արդյունիքի (ՀՆԱ) 6,8 տոկոսը՝ աշնանային կանխատեսման 7,8 տոկոսից, սակայն 2021 թվականին աճի հեռանկարաները նվազեցված են ՀՆԱ-ի մինչեւ 3,8 տոկոսը՝ աշնանն սպասված 4,2 տոկոսի համեմատությամբ:
Պենտագոնը համաձայն է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակել, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ դա չվնասի ազգային անվտանգությանը:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ:
Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել է 159,3 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է նոր կազմակերպության՝ «Մելանիա Թրամփի գրասենյակ»-ի ստեղծման մասին: Այս մասին նշվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում արված դեռևս միակ գրառման մեջ, որով իր էջում կիսվել է Մելանիա Թրամփը:
2020 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատումը կազմել է 9,9 տոկոս, ինչն ամենամեծ անկումն է 1920 թվականից ի վեր:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:
Տեսեք՝ ես անձամբ մասնակցել եմ պատերազմական գործողություններին, ու այն ուղղությամբ, որում մասնակցել եմ, զորամասը, ցավոք, մնաց թշնամու տիրապետության տակ: Այն ամբողջ թղթաբանությունը, որը կարող էր հավաստել, որ ես եղել եմ այս մարտական գործողությունների մասնակից, մնաց զորամասի տարածքում կամ ընթացքում վերացվեց: Հիմա արդյո՞ք արդար պատասխան է ինձ ու իմ նման կարգավիճակ ունեցող մարդկանց հանդեպ, երբ չկա հավաստող փաստաթուղթ, ինչի հիման վրա զինվորական գրքույկում նշում չի լինի, ինչը նաև հետագայում արտոնություններ չի տա: Ես հուսով եմ, որ այդ հարցը կկարգավորվի, որովհետև տվյալ զորամասի ղեկավար կազմը նվիրված աշխատանքներ է կատարում»:
Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, և «Իմ քայլը» շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս ամենին զուգահեռ՝ «Հայրենիք փրկության շարժումը» կրկին դուրս է գալիս փողոցային պայքարի, նախաձեռնում հանրահավաքներ:
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ փետրվարի 12-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին, ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով. «Այդ ճանապարհը ոչ մի վայրկյան չի փակվել, այնպես չէ, որ դա ինչ-որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է»,- նշել էր իշխանական պատգամավորը։
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 4 057 698 է:
Կարծում եմ, որ Հայաստանի համար առնվազն, որպես առաջնահերթություն, Իրանի հետ կապի կոնտեքստում պետք է սահմանվի Սյունիքի մարզը, այսինքն՝ որևէ պարագայում չպետք է Սյունիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցությունը կտրենք որևէ այլ պայմանավորվածությունների հետևանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն, ուստի Հայաստան-Իրան Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությանը պետք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թե այլընտրանքներ:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։
Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին և արտաքին ճակատում… Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումնազրկելու, իսկ ապա՝ նաև պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլև «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաև վստահել ավելի պատասխանատու պաշտոններ…
Նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ում հիմնանորոգվել է 15 մլրդ 450 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մոտ 153 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհ։