
Էդուարդ Շարմազանովը՝ «Պատիվ ունեմ»-ի ցուցակում չընդգրկվելու մասին
Քաղաքական պայքարը միայն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում լինելը չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում իր և Արմեն Աշոտյանի չընդգրկվելուն:
«Մենք շարունակում ենք մնալ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Մենք շարունակում ենք մնալ ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը, և շարունակելու ենք պայքարել ՀՀԿ կազմում՝ ընդդեմ այս ազգակործան կապիտուլյանտ իշխանության: Իսկ թե ինչու ենք այդպես որոշել, դա մեր կուսակցական համատեղ որոշումն է եղել՝ քաղաքական արդյունավետությունից ելնելով»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում