
Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական TRT-ն:
Նշվում է, որ կրակն արդեն մոտենում է Անթալիա քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:
Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են: Նրանք հավաստիացրել են, թե հրդեհը որևէ կերպ չի խոչընդոտի զբոսաշրջային օբյեկտների գործունեությանը:
Տեղական իշխանությունները հայտնել են նաև, որ այս հրդեհը խոշորագույնն է, որի հետ իրենք երբևէ բախվել են:
Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին: