«Մենք տեսանք Ֆրանսիայի շատ հստակ գնահատականները, այն առումով, որ շատ հստակ նշեց, որ Թուրքիան որպես երրորդ կողմ՝ միջամտում է կոնֆլիկտին, և երկրորդ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել ահաբեկիչների, որը կրկին անընդունելի է։ Այս երկու գնահատականները շատ սկզբունքային նշանակություն ունեն կոնֆլիկտի այսօրվա և հետագա ընթացքի վրա։ Սա արդեն ցույց է տալիս, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմում, այլ սա, փաստորեն, Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչություն եռյակի դեմ է պատերազմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շիրակ Թորոսյանը։
Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:
Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան:
Ադրբեջանցի փոխգնդապետի ոչնչացման իրեղեն ապացույցները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքով՝ հայկական կողմը հարավային և հյուսիսային ուղղությամբ բավականին մեծ հաջողություններ ունի: Նա նաև համոզված է, որ այս ժամերի ընթացքում կրկին հաջողություններ կունենանք։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ չպետք է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի։
Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է տարածել՝ գրելով․ «Այս փոքրամարմին ու մանկադեմք ՀՍԿԱՆ Դոխոյան Հարությունն է։ Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ»։
«Դուխ ունեն տղերքը, գնա՝ գալիս եմ». Շուշան Ստեփանյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վահրամ Պողոսյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։
Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը:
Թուրքական լիրան շարունակում է արդեն տասն օրից ավել ձգվող անկումը:
Օրինակ, ԵԽ պատգամավոր Իլհան Քյուչուկը Բուլղարիայից ասաց, որ ծայրաստիճան մտահոգիչ է տեսնել մարտական գործողությունների բռնկում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
Հայտնի են հակառակորդի ևս 102 սպանվածների անունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է հռետորաբանությունը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը խորհրդարանում անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին և դատապարտել է հայ ժողովրդի, հայկական հողերի դեմ ուղղված ագրեսիան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն աստիճանաբար մեծանում է, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական ագրեսիան:
Ռյազանի մերձակայքում այրվում է նախկին զորամասի տարածքի խոտը, լսվում են զինամթերքի պայթյուններ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է շրջանի վարչակազմի աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Թուրքիան հրահրում է հակամարտություններ և անկայունություն»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոշը՝ մասնակցելով այսօր ԵԽ լիագումար նիստում Արցախյան հակամարտությանը նվիրված քննարկմանը։
«17-րդ դարից հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, և նրանք կապրեն այնտեղ՝ անկախ պատերազմներից»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ լեհ պատգամավոր Կոզմա Զլատովսկին՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված թեժ ռազմագործողությունները քաղաքական ուղիներով դադարեցնելու անհրաժեշտությանը։
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ: