
Արմեն Դարբինյանը ԱԱԾ տնօրեն Աբազյանից պահանջում է ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Աբազյանին՝ նշելով․ «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը»: