
Արցախի հարցի լուծումը կիպրոսյան տարբերակով. Խաչատուր Սուքիասյան
«Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի շրջանակներում պետք է կարգավորվի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Սա կիպրոսյան տարբերակն է, Կիպրոսում կա Հյուսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակիչներն են, և կան հույներ, այդտեղ սահմանը՝ կարմիր գիծը, գծած է։ Հիմա այս պարագայում ի՞նչ է արվել, տարանջատել են, Ադրբեջանի քաղաքացիներն ապրում են այլ տարածքում, հայ քաղաքացիներն Արցախի ապրում են այլ տարածքներում։ Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը ձգտում է դրան, որպեսզի նույն տարածքում, նույն հատվածում, նույն գյուղում, նույն քաղաքում իրար հետ չապրեին, որը մի քանի անգամ հեշտացնում է ապագա լուծումները»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում