Factor.am-ը հայտնում է, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուշ երեկոյան ՀՀ կառավարության շենքում էր։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Պարգևավճարների արժանացած հերթական գերատեսչությունը ՀՀ ոստիկանությունն է, որտեղ վերջին անգամ պարգևավճարներ բաժանվել են հոկտեմբեր ամսին։
Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները, խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանին ճակատի առաջնագծում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ակնհայտ ագրեսիա է համարում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ՌԴ Մի-24 ուղղաթիռի խոցումը:
«Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է, և ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում:
Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր, և այն կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորուստի հետ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոնհետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել:
Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը` հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված պատվով կատարել իրենց խնդիրը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Երբ ԱՄՆ ընտրությունների ելքն արդեն պարզ էր, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակն Արցախում:
Оրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։
ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈՒՂԻՂ
«Դա է պատճառը, որ Շուշիի «գրավումը» ներկայացնում են՝ որպես «հաղթական» պատերազմի ավարտ։ Սա ոչ միայն ուղերձ է սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը առ այն, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, հետագա գործընթացները տեղափոխել դիվանագիտական հարթություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ սցենարը վաղուց է գծված, բայց գործողությունները չեն համապատասխանում այդ սցենարին։
Ռուսական Ми-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի բնակչությունը շարունակում է կամ փորձում է հավատալ իրենց ղեկավարի ամենօրյա ստերին։ Սեպտեմբերի 27-ից՝ իրենց կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերին գրաված մի գյուղը գրեթե ամեն օր գրավում ու հրճվում են։ Հետո ուրախանում են իրենց տգետ ֆոտոշոփի վարպետների կատարած գործերը տեսնելով։
Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած Բաքու այցերին, նշեց՝ գաղտնիք չէ, որ այդ երկու պետությունները դարձել են մեկ ընդհանուր մարմին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ստեղծված իրադրության մասին գնահատականներ հնչեցնելիս, վերլուծություններ ներկայացնելիս միշտ փորձում եմ իմ մեջ հաշվարկել դրա էֆեկտը բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս պահին ռազմաճակատի տարբեր ուղղություններում են։
Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը yerkirmedia-ի հետ զրույցում կասկածելի է համարել Շուշիի մասին Արցախի ղեկավարության հայտարարությունը։
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրում է․ «Թող որևէ մեկը փորձ չանի նույնիսկ չնչին մեղք բարդել Հայոց բանակի վրա: Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի: Անվերապահորեն սատարում ենք ՀՀ և ԱՀ Զինված ուժերին»:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։