
«Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել». Սուրեն Սարումյան

Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր, և այն կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորուստի հետ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոնհետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել:
Ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած` Շուշիում ադրբեջանական դրոշ բարձրացնելու վերաբերյալ տեսանյութին:
«Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնեօլու բոկոր փորձերին»,-շեշտեց նա:
Անդրադառնալով ռուսական ուղղաթիռի խոցմանը, Սուրեն Սարումյանն ասաց, որ այն թռիչք էր կատարել` ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը և խոցվել է Նախիջևանի կողմից արձակված հրթիռով:
Հիշեցնենք, որ ռուսական ուղղաթիռը նոյեմբերի 9-ի երեկոյան խոցվել է Նախիջևանի կողմից՝ ՀԶՀՀ-ով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդունել է այդ փաստը, հայտարարել, որ կատարվածը դիտավորություն չէ և փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել:
Վթարի հետևանքով զոհվել է երկու օդաչու, երրորդը վիրավորվել է: