Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու, եթե ձեզ թվում է, որ Մովսես Հակոբյանի պատմածն է ստորության գագաթնակետը, ապա չարաչար սխալվում եք… Փաշինյանը արգելել է զենք մատակարարել Արցախ: Իր այդ հրամանը խախտած 4 ռուս և 2 հայ սպաներին կալանավորել է»:
Երբ վարչապետին ասացի՝ ինչո՞ւ եք ինձ հեռացնում, ասաց՝ նախկին բոլոր ղեկավարներին որոշել եմ փոխել. Հակոբյան
Ստեղծված իրավիճակում, երբ բոլորիս գլխին ազգային աղետ բերած խմբակն իր պարագլուխով հրաժարվում է հեռանալ, քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործիքակազմի կիրառումը (այդ թվում՝ փողոցներ փակելը) բացարձակապես իրավաչափ է։
Քիչ առաջ Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարների: 168.am-ի լրագրողը կառավարության շենքի առջև տեսել է, թե ինչպես է կառավարություն մտնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Բառապաշարս թույլ չի տալիս բնութագրել էրատոյին եւ իր ամուսնուն»։
«Փոխել են 2018թ. գործող պլանը. ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈւ 23-22 և հետագայում՝ նաև ՕՍԱ-ներ. Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանից կրակել. ոչ մեկը»
Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:
ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այս մասին ռուսական TASS-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ Արտաքին հարաբերություններ և Անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Երկրի վարչապետը պատերազմի 3-րդ օրը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ. Մովսես Հակոբյան
Մեր զորահավաքը չի՛ կատարվել, երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը. Մովսես Հակոբյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:
ԶՈւ կատարելագործման կամ օպտիմալացման պլանը ենթարկվել է փոփոխության: Մասնավորապես, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել, մինչդեռ նախատեսված էր ճիշտ հակառակը:
«Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 13-ից սկսած փոխանակվել են ԼՂ-ում ռազմական հակամարտության ընթացքում 385 զոհվածների դիերով»,- այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վարչապետին ասել եմ`Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենաանպատրաստ գեներալին`Արտակ Դավթյանին. Մովսես Հակոբյան
«Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ»,- «Ռիա Նովոստի» ռուսական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ռազմական ծախսեր չենք կարող անել: Կառավարությանը փոխանցած գումարները օգնել են պետությանը, որպեսզի առողջապահական, սոցիալական համակարգեր պահվեն և այն գումաները, որոնք պետք է ուղղվեին այդ համակարգերին, ուղղվել են այլ հրատապ ծախսերի: Դա է եղել ամբողջ տրամաբանությունը: Մենք հստակ պայմանագիր ունենք որտեղ նշված են ուղղությունները: Երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը մանրամասն կներկայացնի գնումների հաշվետվությունը, ապա դա կդնենք կայքում, բոլորը կտեսնեն:
Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Փողոցից հավաքված, բարի կամքով տղաները չէին կարող ունակություն ունենալ հաղթելու. Մովսես Հակոբյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս ավերածությունների և Հայաստանի կապիտուլյացիայի համար, քանզի չունի ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և որակներ։
44 օրերի ընթացքում 100 տոկոս ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել, այլ երկիրը քայքայել է. Հակոբյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում, այլ հավատում է միայն երեկվա եղած-չեղածի մասին իրեն հասած կցկտուր հորինվածքներին ու արդեն մարտիրոսվածների վերաբերյալ արվող ուշացած փառաբանումներին: Ինչքան ուզում ես փաստերով ներկայացրու ապրող հերոսների կատարածը հաղթանակի ու պետականության կերտման գործում, միևնույն է, հայի այդ տեսակը նախընտրում է փառաբանել Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին կամ, եթե մեր ժամանակներից, ապա նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն… Հայի այդ տեսակն անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր, հենց ահաբեկիչների կրակոցից ընկավ, սկսեց փառաբանել որպես ՍՊԱՐԱՊԵՏ…
Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…
Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ պայքարը նաև ինձ բերման ենթարկած ոստիկանների համար է!!!»։
Ստամբուլում «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի դեմ իրականացված օպերացիայի արդյունքում նոյեմբերի 19-ին կազմակերպության անդամակցության մեղադրանքով ձերբակալվել է 5 կասկածյալ:
Մովսես Հակոբյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Պետությունը լիարժեք պատերազմը վարում է միմիայն կանոնավոր բանակով, այլ ոչ թե ջոկատներով, կամավորներով: Եթե դու ուզում ես պատերազմը պարտվել, ապա կանոնավոր բանակը վերածիր ջոկատների, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը: Հենց այդտեղից է գալիս նաև իր կամ հանցավոր, կամ մոլագարի մտածելակերպը. Ցանկացած քաղաք պաշտպանում է կանոնավոր բանակը, իսկ այս մարդը ասում է՝ Գագիկ Ծառուկյանը իր ջոկատով չգնաց Շուշին պաշտպանելու, դրա համար Շուշին ընկավ: Նա կարող է ցանկացած գործարարի հասցեին նույնը ասել: Դուք պատերացնո՞ւմ եք այս մարդու ասածի տրամաբանությունը: Դա նույնն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ը վարում է պատերազմ Իրաքում, մեկ էլ ԱՄՆ նախագահը ասի՝ Բիլ Գեյթսը չգնաց իր ջոկատով, դրա համար արդյունավետ չեղավ սա: Սա մոլագարություն է»: